ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել. «Ժողովուրդ»
![]() 260 Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: Թերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի: Թերթը Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ կոմիտեի նախագահ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանը պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» որոշումն է ստորագրել, որ վերաբերում է հանրային ծառայողներին բնակարանով ապահովելուն: Ըստ հրամանի՝ ավելի քան 1400 հանրային ծառայողներ, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, բնակարան են ձեռք բերելու Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում: «Կոռումպացված նախկիններին» հաճախ հիշատակող իշխանական պատգամավորը, փաստորեն, պաշտոնը սեփական անձին ծառայեցնելու հարցում ոչնչով չի զիջում «նախկիններին»: Հայաստանի համար օրհասական պահին, երբ «Բայրաքթարների» ու ֆոսֆորային զենքերի տակ մեր եղբայրներն էին զոհվում, ու որևէ մեկս չգիտեինք՝ հաջորդ օրը գլխներիս ինչ կգա, ՔՊ-ականն օգտվել է մանդատից տված լիազորություններից ու որոշել «տան հարց» լուծել: Քաղաքաշինության կոմիտեն, ի դեպ, Հովհաննիսյանի տան հարցը լուծել է «առաջնահերթ» կարգով: Թե ինչպես է որոշվում բնակարան ձեռք բերելու առաջնահերթությունը, կոմիտեից փորձեցինք ճշտել: Քաղշին նախագահ Արմեն Ղուլյանը չարձագանքեց մեր զանգերին, նրա մամուլի քարտուղարը հարցերը նախ բանավոր լսեց, ապա տվեց պետական գերատեսչությունների ամենասիրելի ու հարցերը շրջանցող «հզորագույն» պատասխանը՝ գրավոր հարցում ուղարկեք: Ղուլարյանից ցանկանում էինք լսել նաև հարցի պատասխան, թե ինչ հրատապություն է ունեցել N «80-Ա» որոշումը, որ պատերազմի ամենաթեժ օրերին որոշել է դրանով զբաղվել: Հարցը փաստացի Արմեն Ղուլարյանի ղեկավարած կառույցն անպատասխան թողեց: Նրանք նաև չպատասխանեցին, թե, ըստ այդ որոշման, հանրային ծառայողներն ինչ արտոնյալ պայմաններով են բնակարան ձեռք բերել: Այուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ հանրային ծառայողները, այդ թվում՝ պագամավոր Հովհաննիսյանը, բնակարանը ձեռք են բերել շուկայականից մոտ 30 տոկոս մատչելի գնով: Բացի այդ, նրանք օգտվում են նաև եկամտահարկի վերադարձի պետական ծրագրից: Անշարժ գույք չունեցող 32-ամյա Հովհաննիսյանին մանդատն անհրաժեշտ էր նախևառաջ տան հարց լուծելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
