Էստոնիան որոշել է կասեցնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը
![]() 1729 Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 20:06 Էստոնիայի իշխանությունները որոշել են կասեցնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցը: «Այսօր մեր ծրագրերը ներառում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցում։ Դա առաջին հերթին վերաբերում է նոր վիզաներին՝ մինչև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դադարեցումը»,- լրագրողներին ասել է Լիիմեցը: ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ խոսքը Ռուսաստանում ներկայացուցչություններում և հյուպատոսություններում հայտերի ընդունման մասին է։ Միևնույն ժամանակ, բացառություն կարվի ռուսաստանցիների համար, ովքեր ընտանիքի անդամներ ունեն Էստոնիայում, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են այցելել հանրապետություն «մարդասիրական նկատառումներով» կամ այցելել հիվանդ ազգականին, եզրափակել է Լիիմեցը։ Այն, որ Էստոնիան կքննարկի ռուսներին վիզաների տրամադրումը դադարեցնելու հարցը, նախարարն ասել է նախօրեին։ «Խելամիտ է այս որոշումը բարձրացնել Եվրոմիության (ԵՄ) մակարդակով, և մենք այն բարձրացրել ենք Եվրոպայում, որպեսզի այդ հարցում միասնական դիրքորոշում լինի»,- հավելել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
