«Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Ռուսաստանում». Տ. Գրիգորյան
![]() 621 Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 02:06 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Ռուսաստանում: Ռուսաստանցի հայտնի լրագրող ու հեղինակ Անդրեյ Սոլդատովը, ով ռուսաստանյան հատուկ ծառայությունների լավագույն գիտակն է ու լուրջ կապեր ունի համակարգի ներսում, նշում է, որ ԱԴԾ (ФСБ) 5-րդ ծառայության (Օպերատիվ տեղեկության ու միջազգային կապերի ծառայություն) պետ գեներալ Սերգեյ (Օրեստովիչ) Բեսեդան ու նրա տեղակալներից մեկը տնային կալանքի տակ են առնվել: Սոլդատովի աղբյուրները նշում են, որ 5-րդ ծառայության դեմ ռեպրեսիաների պատճառն Ուկրաինայում գործակալական աշխատանքների համար հատկացված միջոցների կողոպուտն է, ինչպես նաև ծառայության կողմից Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկությունների տրամադրումը: ԱԴԾ 5-րդ ծառայությունն ստեղծվել է 1990-ականների վերջին և կատարում է արտաքին հետախուզական գործառույթներ հետխորհրդային տարածքում (ԱՀԾ-СВР-ի փոխարեն): Հայաստանի ու Արցախի ուղղություններով աշխատանքների համակարգումն իրականացվում է հենց այդ այդ ծառայության կողմից: ԱԴԾ 5-րդ ծառայության դերը Հայաստանում ու Արցախում հատկապես մեծացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: 5-րդ ծառայության գործունեության վերաբերյալ մի կես տարի առաջ գրել էի Սիվիլնեթի սյունակումս: Սերգեյ Բեսեդան ԱԴԾ ամենաազդեցիկ գեներալներից է, և նրա դեմ ռեպրեսիաները կարող են լուրջ փոփոխությունների սկիզբ լինել ողջ 5-րդ ծառայությունում: Փոփոխությունները կարող են առնչվել նաև այն դեպարտամենտին ու պաշտոնյաներին, որոնք զբաղվում են Հայաստանի ու Արցախի ուղղություններով»: Աղբյուրը` Տիգրան Գրիգորյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
