«Կեղծ խաղաղության դրոշը պարզած՝ հեռանում ենք իրական խաղաղությունից»․ Նարինե Դիլբարյան
![]() 481 Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 18:18 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Արցախում արդեն քանի օր է արկեր են պայթում, գնդակոծություն, գազատարը շարունակում է չգործել, ՀՀ սահմաններին լարված իրավիճակ է, թշնամին ամենուր մարտավարական նոր տարածքներ է փորձում գրավել՝ հայաթափելու Արցախը, ապա Սյունիքը: Ռուս-ուկրաինական պատերազմը գնալով ավելի ու ավելի շատ ուժեր է խլում, զոհեր, միջոցներ, Ալիևը Էրդողանի հետ բանակցում է, հարմար պահի են սպասում հարձակվելու, հույս ունեն, որ Ռուսաստանի ուշադրությունն արդեն այստեղ չէ, Արևմուտքն ու ԱՄՆ-ը զբաղված են Ուկրաինային պաշտպանելով՝ պատժամիջոց այլևս չմնաց ՌԴ-ի դեմ կիրառելու, իսկ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված ու շարունակվող ցեղասպան պատերազմի կասեցման համար ԱՄՆ-ը, ԵՄ երկրները աննշան պատժամիջոց իսկ չսահմանեցին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Եւ այս իրավիճակում Փաշինյանը գնում է Մակրոնի ընտրարշավին աջակցելու՝ զրո քայլ, խոսք ՀՀ սահմանների և Արցախում էթնիկ զտումների, ցեղասպանական ծրագրի մասին՝ միջազգային ուշադրությունը բևեռացնող: Կեղծ խաղաղության դրոշը պարզած՝ հեռանում ենք իրական խաղաղությունից, որը պայքարն է, ուժերի համատեղումը, նոր որակի՝ ազգային-պետական քաղաքականության և իշխանության ձևավորումը: 2020 թ. նոյեմբերի 10-ին շատերի ծրագրերը կիսատ մնացին, ուղղում են՝ ըստ իրավիճակի: Չարենցի «Պատգամն» է մնում՝ թաքնված տողերի երկրորդ տառերում՝ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՝ Իմաստության մի գետակ հիմարության համերգում....»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
