Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտի դղյակը, որի վրա արգելանք էր դրվել
![]() 487 Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 10:30 Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է վաճառել Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատունը, թեև դատախազությունը դեռ երկու տարի առաջ արգելել էր Կադաստրի կոմիտեին դրա շուրջ որևէ գործարք կատարել։ «Ազատությունը» փորձել է Գլխավոր դատախազությունից պարզել՝ ով և ինչու է թույլատրել դղյակի վաճառքը, որի ձեռք բերման օրինականությունը տարիներ շարունակ կասկածի տակ էր դրվում՝ ամենաբարձր մակարդակով։ «Որովհետև դա ուղղակի... արհամարհանք ա հանրության, հանրային կարծիքի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի»,- 2020-ի փետրվարին սա էր հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից մեկ ամիս անց դատախազությունը արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Քննությունը շարունակվել էր ավելի քան երեք տարի, փաստացի՝ առանց արդյունքի։ Նախկին վարչապետի ընտանիքը, մինչդեռ, շատ ավելի արագ էր գործել։ Անցած նոյեմբերին, մասնավորապես, Աբրահամյանի որդին՝ Արգամը, դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները։ Չորս ամիս անց առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը։ Ու թեև Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ, դա դեպքերի հետագա զարգացման վրա առանձնապես չի ազդել։ Չսպասելով բողոքարկման արդյունքներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը անցած ամիս շտապել է Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա։ Ինչո՞ւ է Հակակոռուպցիոն կոմիտեն դեմ գնացել վերահսկողի՝ դատախազության որոշմանը, ինչ շահերով է առաջնորդվել քննիչը, և ինչ է սպառնում նրան դրա համար՝ իրավապահ համակարգից դեռ չեն պարզաբանում։ Գլխավոր դատախազությունը խոստացել է «Ազատության» այս հարցերին պատասխանել ավելի ուշ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
