Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեր հինգկետանոցը՝ խաղաղության դարաշրջանի փաթեթավորումից դուրս»․ Հայկ Դեմոյան

«Մեր հինգկետանոցը՝ խաղաղության դարաշրջանի փաթեթավորումից դուրս»․ Հայկ Դեմոյան
576
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 02:06

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հինգկետանոցը՝ խաղաղության դարաշրջանի փաթեթավորումից դուրս․․․
1. Ադրբեջանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ նախկին ԼՂԻՄ սահմաններում
2. Ադրբեջանը հայտարարում է Արցախի ու ՀՀ սահմաններից 30 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման մասին՝ ստանալով Ադրբեջանի արևմտյան հատվածներ փախստականների անվտանգ վերադարձի երաշխիքներ։
3. Երաշխավորում է այլ երկրներից ու ՀՀ Սյունիքի մարզից դեպի Երևան բեռնափոխադրումների ու ուղևորափոխադրումների անվտանգությունը՝ համանման երաշխիքներ ստանալով բուն Ադրբեջանի և Նախիջևանի ԻՀ միջև բեռնափոխադրումների ու ուղևորափոխադրումների վերականգման դեպքում։
4. Ազատում է 1990 թ․ հունվարի 1-ի դրությամբ Բաքվում և ադրբեջանական մյուս քաղաքներում հայերի սեփականություն հանդիսացած բնակարաններն ու տները, կամ տալիս է փոխհատուցում։
5. ՀՀ-ն երաշխավորում է, որ ձեռնպահ կմնա Ադրբեջանում իշխանափոխությանն ուղղված քայլերից և չի մասնակցի բուն Ադրբեջանի մասնատմանն ուղղված որևէ գործողության»։

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան