«ԱԺ ընդդիմությունը պետք է արմատապես փոխի իր վարքագիծը». Ռուբեն Հակոբյան
![]() 537 Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 13:12 Նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին. այդպես էլ անհասկանալի մնաց, թե որն էր «...մենք չենք իջնի իրենց մակարդակին»՝ ընդդիմադիր կին պատգամավորի հարցին ի պատասխան փողոցի խուլիգանին հարիր վարքագծով վարչապետ կոչվածի հրապարակային հայհոյանքին այսպես հակադարձած ԱԺ ընդդիմության պատասխանը... Չէի զարմանա, օրինակ, որ ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկն այդ պահին հասներ ամբիոնին և հասցներ փողոցն ԱԺ բերածի քիթ ու մռութին, ինչը կլիներ համարժեք հակադարձում խուլիգանի պահվածքին... Եվ, վստա՛հ եմ, որ այդ պատգամավորը կարող էր դառնար մեր օրերի իրական հերոսը և ազդարարեր ոչ թե դիմադրության, այլ Հայաստանը գահավիժումից փրկելու շարժման սկիզբ... Եվ, երբ ԱԺ ամբիոնն անարգած սինլքորն իր անբարո վարքի համար նույնիսկ ներողություն չի խնդրում քաղաքացիներից, իսկ հաջորդ օրն ընդդիմությունը մոտենում է ամբիոնին, որից դեռ հայհոյանքի հոտ է բուրում և «պարոնների» հետ միասին մասնակցում է ծխախոտների տեսակավորման, կամ՝ աղաման պե՞տք է դրվի սեղանին, թե՞ ոչ՝ հրատապ օրակարգով հարցերի քննարկմանը... Հավատացեք, որ ձեր այդ պահվածքը չի կարող ԱԺ ընդդիմությանը սատարողի համար դիտվել որպես ակնկալվող մակարդակ... Ամեն առիթով ձեզ/մեզ լկտիաբար հայհոյողի մակարդակին չիջնելու համար ԱԺ ընդդիմությունը պետք է արմատապես փոխի իր օրակարգն ու վարքագիծը և այն համարժեքի պետությունում ստեղծված իրավիճակին։ Իսկ, որ ստեղծված աշխարաքաղաքական բարդագույն պայմաններում, երբ թշնամին, օգտվելով առիթից, ակնհայտորեն պատրաստվում է նոր հարձակման՝ պետության սուբեկտայնությունը զրոյացրած, Արցախն ու մեր ազգային արժանապատվությունը գլխատած քայլարածին օր առաջ պետք է հեռացնել իշխանությունից՝ սա աներկբա է։ Հավատացե՛ք, որ պատմությունը նաև մեղադրելու է օրվա ընդդիմությանը՝ խայտառակ կապիտուլյացիա ստորագրած դավաճանին տարի ու կես «սահմանադրորեն» իշխանության թողնելու և պետությանը «սահմանդրորեն» դեպի գահավիժում ուղեկցելու համար։ Կրկնում եմ՝ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը՝ պետության, ինչն այսօր որբացել և հոշոտվում է քաղաքական մեծամասնության կողմից։ Իսկ, որ չարիքից պետությունը փրկելու այլընտրանք չունեցող միակ տարբերակը միավորված փողոցն է՝ դրանում վաղուց եմ համոզված...»: Աղբյուրը` Ռուբեն Հակոբյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
