Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մոսկվան մեր հաշվին էլ առաջարկելու բան չի ունենա Բաքվին»․ Արթուր Դանիելյան

«Մոսկվան մեր հաշվին էլ առաջարկելու բան չի ունենա Բաքվին»․ Արթուր Դանիելյան
527
Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 21:48

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գրառումը. «ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին, որպեսզի կազմակերպվի Ադրբեջանի հետ բանակցությունները: Սա է պատճառը, որ ռուսական ագենտուրան պանիկա է տարածում Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին: Սա է նաև գազի խողովակի պայթեցման պատճառը:
Եթե մինչ օրս բանակցությունները ՀՀ-ՌԴ-ԱՀ ֆորմատով էին, ապա սրանից հետո Մոսկվան դուրս ա թռնում պրոցեսից: Հետևաբար ռուս-ադրբեջանական հարաբերություններն են լարվելու, քանի որ Մոսկվան մեր հաշվին էլ առաջարկելու բան չի ունենա Բաքվին: Սա չի նշանակում, որ սադրանքները բացառված են, բայց դրանց դաշտն էականորեն փոքրանում է»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան