«Արցախը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ». Էդուարդ Շարմազանով
![]() 447 Երեքշաբթի, 15 մարտի, 2022 թ., 23:18 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Արցախը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ճանաչման ու իրացման անթույլատրելի է գնալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Տավուշի սահմանամերձ ամբողջ տարածքը Խորհրդային Հայաստանի հռչակման ժամանակ և 1920-ականների բոլոր խորհրդային քարտեզներով Հայաստանի անբաժանելի մաս է։ Հետևաբար. ցանկացած պատճառաբանությամբ Արցախի դիտարկումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում պարզ դավաճանություն է։ Ավելին, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ճանաչման և իրացման Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը կնշանակի պետական ու ազգային իղձերի ուրացում։ Նիկո՛լ և նիկոլականնե՛ր, կոնկրետ պատասխանեք՝ այս հարցերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։ «Լոլոներ» չկարդալ, այլ ասել կոնկրետ՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակպերում ճանաչո՞ւմ եք, թե՞՝ ոչ»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
