Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լենին-Քեմալ պայմանագրի տարելիցի օրը Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա». Ա. Եղիազարյան

«Լենին-Քեմալ պայմանագրի տարելիցի օրը Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա». Ա. Եղիազարյան
561
Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 02:06

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը՝ մարտի 16-ին, Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա: Չէի անդրադառնա, եթե որպես պատմաբան չհիշեի, որ մարտի 16-ը Մոսկվայի ռուս-թուրքական կամ Լենին-Քեմալ պայմանագրի 101-րդ տարելիցի օրն է:

ՌԽՖՍՀ կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին է կնքվել «եղբայրության և բարեկամության պայմանագիրը», որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունն «Ազգային մեծ ուխտի»՝ որպես թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։

Թուրքիան իր հերթին հրաժարվեց Բաթումից՝ որի դիմաց ստացավ Արևելյան Հայաստանի Սուրմալու գավառը։ Սույն պայմանագրով հաստատվեց Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր:

Չգիտեմ՝ մարտի 16-ին հանդիպելը պատահական համընկնում է, թե ոչ, բայց ինձ մոտ նեգատիվ զգացողություն է առաջացնում: Հատկապես, երբ հիշում եմ, որ թուրքերը խիստ կարևորում են սիմվոլիկաները, հատկապես, երբ այն իրենց հաջողություն է բերել...»: