«Սա է «հեղափոխության» արտաքին նախագծողների սցենարը». Էդուարդ Շարմազանով
![]() 528 Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 14:54 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Մեր բոլոր դժբախտությունների պատճառը նախ մեր մեջ պետք է փնտրել։ Հայաստանը սահուն կերպով փորձում են դարձնել «Էրմենիստան»։ Բազմիցս նշել եմ, որ 2018-ին ապագա կապիտուլյանտներն իշխանության են «բերվել» շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով։ Ո՞րն է այդ խնդրի էությունը։ Ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Հենց այդ պատճառով էին սրանք լռում, երբ Բոլթոնը հայտարարում էր, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից։ Իսկ ինչպե՞ս դա անել։ Ինչպես ցույց տվեցին վերջին տարիները՝ զիջելով ու տալով ամեն ինչ: Սա է եղել «չարաբաստիկ հեղափոխության» աշխարհաքաղաքական նպատակը։ Իսկ ի՞նչ պետք է արվեր այդ նպատակին հասնելու համար։ Վարկաբեկել հաղթանակի խորհրդանիշ հերոսներին՝ կպցնելով զանազան պիտակներ։ Նսեմացնել Արցախյան և Ապրիլյան պատերազմների հաղթական նշանակությունը։ Հարձակվել ազգային ինստիտուների՝ եկեղեցու, բանակի և դպրոցի վրա։ Այս ամենը «սահուն» արվում էր, իսկ մեր հակափաստարկները, պայքարն ու ակցիաները ներկայացվում էին որպես «նախկինների» ռևանշի փորձ։ Արդյունքում ապագա կապիտուլյանտներն ու նրանց սպասարկող ուժերը բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրեցին հաղթանակած մարդկանց, իսկ փոխարենը «կառուցողական» կարգեցին թշնամի պետության ղեկավարին։ Իսկ այսօր արդեն ռեժիմը, թուրքական «բայրաքթարի» սպառնալիքը մոռացության տալով, խոսում է խաղաղության դարաշրջանի, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «հարաբերություններ կարգավորելու» մասին, քանի որ արդեն իսկ բավարարել է նրանց գրեթե բոլոր նախապայմանները։ Պատահականությո՞ւն է սա, թե՞ ոչ։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ղեկավարն էր ասում, որ 2018-ի «հեղափոխությանն» ինքն աջակցություն է ունեցել։ Հիշենք, որ իշխանության գալուց անմիջապես հետո ապագա կապիտուլյանտը հայտարարեց բանակցությունը սեփական կետից սկսելու մասին, իսկ Արցախի խնդրի բանակցային բովանդակության վերաբերյալ տեղեկանում էր ոչ թե Հայաստանի նախկին նախագահներից, այլ՝ «կառուցողական Ալիևից»։ Հիշենք, որ պատերազմի առաջին օրերին նա էր հայտարարում, թե չի դիտարկում միջազգային ու ռուս խաղաղապահների մուտքն Արցախ։ Ավելին, անանուն հոդված էր հրապարակվում իր հարազատ թերթում, որտեղ Թուրքիայի հետ ուղիղ բանակցելու առաջարկ էր արվում։ Ու այս ամենը պատերազմի ժամանակ։ Հիմա նրանք իրականացնում են պանթուրքիզմի երազանքը՝ Հայաստանին զրկելով աշխարհաքաղաքական ինքնուրույն գործոն լինելու հեռանկարից։ Ապաշրջափակում ասվածն էլ ընդամենը թուրքական ծրագիր է։ Թուրքիայի հետ հարաբերություններ «կարգավորելու» գինը լինելու է Հայաստանը փաստացի «թուրքական վիլայեթ» դարձնելը։ Դեպքերի նման զարգացման արդյունքում ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն Հայաստանում այլևս չի լինի, իսկ «պետության» արտաքին քաղաքական վեկտորը վերջնականապես կփոխվի։ Այդ ժամանակ նոր կավարտվի 2018-ի «հեղափոխությունը»։ Սա է «հեղափոխության» արտաքին նախագծողների սցենարը։ Այս ամենն իրականություն կդառնա, եթե մենք շարունակենք «դիտորդ» մնալ։ Հ. Գ. Մեր բոլոր դժբախտությունների պատճառը նախ մեր մեջ պետք է փնտրել։ Գարեգին Նժդեհ»: Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
