Ասել են՝ քիթներդ չմտցնեք այսպիսի «նուրբ» հարցերի մեջ. «Փաստ»
![]() 553 Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 09:42 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային թեմաները կապված են իշխանությունների սիրելի հարցերի՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների հետ։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ում խոսակցություններ կան, որ մինչև ապրիլ ձևավորվելու է հայ-ադրբեջանական պայմանագրի հետ կապված փորձագիտական աշխատանքային խումբ։ Զուգահեռաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, լավ իմանալով սեփական «կադրերին»՝ նորանոր «լյապերից» խուսափելու նպատակով քաղաքական որոշում է կայացվել, որ վերը նշված թեմաների հետ կապված պետք է խոսեն բացառապես թեմային քիչ թե շատ տեղյակ անձինք։ Այսպիսով, իշխանությունները խստագույնս արգելել են հատկապես իրենց պատգամավորներին որևէ մեկնաբանություն և կարծիք հայտնել «հայ-թուրքական» և «հայադրբեջանական» գործընթացների վերաբերյալ։ Նշյալ թեմաներով արտահայտվելու իրավունք են ստացել ընդամենը 2-3 պատգամավոր։ Մնացածներին ասված է՝ քիթներդ չմտցնեք այսպիսի «նուրբ» հարցերի մեջ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
