«Սա է մատնում Իլհամի անհանգստությունը». Վահրամ Աթանեսյան
![]() 1154 Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 22:36 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Կարդում եմ արցախցի պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին (երևանյան մամուլում նրանց հարցազրույցները հորդում են առատության եղջյուրից)։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Բաքվի «հինգ սկզբունքների» ամենաէական ձևակերպմանը՝ փոխադարձաբար ճանաչել միմյանց «քաղաքական ինքնիշխանությունը»։ Սա է մատնում Իլհամի անհանգստությունը։ Որովհետև Ադրբեջանը տարածքային ամբողջականության ճանաչման խնդիր չունի։ ՄԱԿ-ի անդամակցությունը դրա երաշխիքն է։ Բայց «քաղաքական ինքնիշխանության» հարցը դամոկլյան սրի պես կախված է այդ երկրի գլխին, որովհետև փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970թ․ «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագրով գերակա է տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հայաստանը չի կարող ճանաչել Ադրբեջանի «քաղաքական իքնիշխանությունը»։ Ոչ էլ Ադրբեջանը՝ Հայաստանի։ Այդ հարցը լուծվում է միջազգային իրավունքով․ ամբողջական է այն իշխանությունը, որ ներկայացնում է տարածքի ամբողջ ժողովրդին։ Ադրբեջանը չի կարող հավակնել այն տարածքին, որի բնակչությունը չի ճանաչում ադրբեջանական ռեժիմի իրավազորությունը։ Սա է իրավիճակի «մեխը»»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
