«Ուկրաինայում տեղի ունեցողը հարկ է դիտարկել Հայաստանի պետական, ազգային շահի տեսանկյունից». Ա. Բաբաջանյան

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Ուկրաինայի սուվերեն տարածք Ռուսաստանի ներխուժման և ահասարսուռ պատերազմի 22-րդ օրը, և այսպես պատերազմի ամեն օրվա հետ, ավելի եմ համոզվում, որ Ուկրաինայում տեղի ունեցողը հարկ է դիտարկել Հայաստանի պետական, ազգային շահի տեսանկյունից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն այդ պատերազմի համատեքստում չպետք է հայտնվի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի դեմ, պետք է անի այդպիսի վիճակում չհայտնվելու համար առավելագույնը: Մոլորություն ունենալը՝ մոլորվողների, ոչ թե «մոլորեցնողների» խնդիրն է:
Հետևաբար, պետք չէ մոլորվել, բայց նաև մոլորությանը հավասարազոր է ներկայիս իրավիճակում Արևմուտքի «երեսպաշտության» կամ «երկակի ստանդարտի» մասին անընդհատ քննարկումը, այդ մասին խոսակցությունները տրենդայիններից մեկը դարձնելը:
Հայաստանում պետք է տրենդային դարձնել շահերի առարկայական ձևակերպման գործընթացը, որտեղ պետք է հաշվի առնվեն առկա իրողություններն առանց մանկամիտ կամ միամիտ մոլորությունների և պատրանքների, հետո որևէ մեկից չնեղանալու համար»:

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
9309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9208:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
14503:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
13102:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13801:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15000:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15300:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13600:06