Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուկրաինային՝ «հայրենասիրություն», Հայաստանին՝ սպիտակ թուղթ». Հ. Իշխանյան

«Ուկրաինային՝ «հայրենասիրություն», Հայաստանին՝ սպիտակ թուղթ». Հ. Իշխանյան
258
Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 14:24

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինային՝ «հայրենասիրություն», Հայաստանին՝ սպիտակ թուղթ։
Ռուսաստանի ու Ուկրաինայի ռազմական բախման առաջին օրերին ինչ-ինչ քարոզչական ազդեցության տակ ու նաև անձնական ցանկությունների գրել էի, որ Ուկրաինան մեկ օր էլ չդիմացավ՝ համեմատելով Արցախի հետ։
Շտապել ու մտքիցս հանել էի, որ Արևմուտքը Ուկրաինայում Ուկրաինայի դիմադրությունն ա կերտում, իսկ Արցախում, Հայաստանի պարտությունը, այսինքն, երկու տեղում էլ կերտում ա Ռուսաստանի պարտությունը։
Եվ Ուկրաինային միլիարդավոր դոլարների զենք ա տալիս, համաշխարհային փսիխոպատիկ մոբիլիզացիա ա ստեղծում Ուկրաինայի շուրջ ու ամենանշանակալին՝ բարձրացնում ա Ուկրաինայի ոգին, ուր գնում ա, ասում ա՝ հաղթելու եք։
Մինչդեռ Հայաստանը հայտնվել էր լրիվ մեկուսացման մեջ, զենքի մատակարարումը գրեթե բոլոր կողմից փակ էր, Վրաստանն էլ էր փակել, Ռուսաստանը հազիվ Ղազախստանի վրայով էր զենք ուղարկում։ Եվ աշխարհում որևէ մոբիլիզացիա չկար իրենց հռչակած «ժողովրդավար» Հայաստանի շուրջ և բռնապետ Ադրբեջանի դեմ։ Ու Այդ պայմաններում Արցախի ողջ հյուսիսը պահեցին, ու Արցախի հանձնումը զուտ 30 տարվա պլանային դավաճանություն էր։
Հիմա։
Ամբողջ աշխարհով մեկ Ուկրաինայի, այն էլ ֆաշիստական Ուկրաինային, համոզում են, որ կարող են հաղթել հսկա Ռուսաստանին։ Զօրուգիշեր ռուսաֆոբական հայրանեսիրություն են ներարկում մեջները ու վագոններով զենք են մտակարարում։ Սրանք էլ իրենց նացիստական դրոշներով ու գեր հավատով շարունակում են պայքարը։
Իսկ Հայաստանո՞ւմ։
Հայաստանում պարտության քարոզիչ Ժիրայր Լիպարիտյանը կրկին Հայաստանում ա՝ ԱՄՆ կոնգրեսի ֆինանսավորմամբ, ԱՄՆ ուղղորդմամբ քարոզում է հայ ոգու պարտությունը՝ հակահայրենսիրությունը։
Հայկական մեդիա դաշտն էլ մեծ սիրով եթեր է տրամադրում հայերի պարտության քարոզիչին, իսկ Ուկրաինայի պարագայում հաղթանակ են քարոզում։
Ու քարոզի զավեշտը․ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին, իսկ Ադրբեջանին հաղթած Հայաստանը չի կարող հաղթել Ադրբեջանին»։