«Պատերազմը սանձազերծել է Պուտինը, ոչ թե՝ Ուկրաինան». Արթուր Սաքունց
![]() 555 Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 20:24 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Ըստ իբր թե իրենց օբյեկտիվ, անկողմնակալ համարողների՝ ուկրաինացիները դաժանորեն պաշտպանվում են հատուկ օպերացիա իրականցնող Պուտինի խեղճ ագրեսիայից: Սա էլ վատ ծպտված հայաստանյան պուտինիստների մի փոքր խումբ է, որը չհամարձակվելով ուղղակի աջակցելու պուտինյան ավանտյուրան, որպես աջակցության տարբերակ՝ գտել են ոճրագործություններ վերագրել նաև ուկրաինական զորքերին: Բայց մի «փոքր» նրբություն հաշվի չեն առնում, որ պատերազմական գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայի տարածքում, ոչ թե Ռուսաստանի տարածքում. պատերազմը սանձազերծել է Պուտինը, ոչ թե՝ Ուկրաինան: Մյուս կողմից, պատերազմում, անկախ նրանից, թե ովքեր են կողմերը, երկու կողմերն էլ զենքեր են կիրառում, ոչ թե մեկը՝ զենք, մյուս կողմը՝ թիթեռ, ու երկու կողմերն էլ զոհեր են ունենում: Ու այսքանից հետո, եթե չես դատապարտում պուտինյան ագրեսիան, գոնե դատապարտիր պատերազմը: Բայց լավ էլ գիտակցում են այդ վատ ծպտյալ պուտինիստները, որ պատերազմի դատապարտումը հենց պուտինյան ագրեսիայի դատապարտումը կլինի, ու քանի որ պուտինիստ են, ապա ոչ թե դատապարտում են անգամ պատերազմը, այլ փորձում են զոհի՝ Ուկրաինայի պաշտպանվելը հավասարեցնել դահիճի, ագրեսորի՝ Ռուսաստանի գործողություններին: Պրիմիտիվ շուստրիություն»: Աղբյուրը` Արթուր Սաքունց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
