«Գործարքն իրականացվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ». Պետրոս Մակեյան
![]() 603 Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 21:30 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիան մեռավ, կեցցե՛ կոռուպցիան Օրվա իշխանությունները վաղուց կորցրել են իրենց երբեմնի ընդդիմադիր ժամանակվա ազգային ու մարդկային որակները՝ դառնալով մերժվածների տեսակ, համադրելով և կայանալով ստի, կեղծիքի, մանիպուլյատիվ ձևերով կոռուպցիոն նորացված համակարգի ճարտարապետներ։ Հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի չորս տարվա արդյունքում մենք տեսնում ենք իշխանության ձևակերպած՝ նախկին թալանչիների նկատմամբ քրեական գործերի հարուցում, մեկուսացում, գործարք, փոխհատուցում, հասարակության համար ոչ հրապարակային, այնուհետև կոռուպցիոներների ազատություն, շարունակել թալանը վայելել։ Մյուս տարբերակը՝ սկզբից «մուծվել» ու հեռանալ երկրից, ինչպես արվեց Բուլկի Արամի, Քեթրինի Միհրանի և այլոց դեպքում, որոնց աստղաբաշխական թալանի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում էքստազի մեջ էր ընկնում։ Ամենավատը, որ կանաչ լույս է վառվում քայլող ավազակների համար, հնարավորինս թալանել, եթե բռնվեցին, ձևավորված ավանդույթով, փոքր մասը՝ փոխհատուցել, իսկ հիմնական թալանը՝ յուրացնել։ Հ․ Գ․ Հովիկ Աբրահամյանի դղյակի կոռուպցիոն գործարքի մասին տարբեր շրջանակներ մեղադրում են Սասուն Խաչատրյանին, Արթուր Դավթյանին, դատարանին կամ փոխադարձ մեղադրանքների իմիտացիա անում։ Այսօրվա իշխանության մեջ չկա մեկը, որն ինքնուրույն նման որոշում կայացնի, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գործարքն իրականացվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, իսկ թե ում միջոցով, դա էական չէ, որովհետև իշխանության մեծամասնությունը պատրաստ են ցանկացած հակաօրինական ու հակապետական հանձնարարություններ կատարել՝ հանուն իրենց կերամանի պահպանման ու անվտանգության։ Հարց՝ ինչո՞ւ Նիկոլը հապշտապ հիմա գնաց այդ խայտառակ, հաշված ժամերի ընթացքում իրականացված կոռուպցիոն գործարքին և ի՞նչ գնով»։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
