Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Խորհրդարանական ընդդիմությունը հանրությանը ցույց է տալիս, թե խիստ պայքարում է իշխանության դեմ»․ Ոսկան Սարգսյան

«Խորհրդարանական ընդդիմությունը հանրությանը ցույց է տալիս, թե խիստ պայքարում է իշխանության դեմ»․ Ոսկան Սարգսյան
350
Կիրակի, 20 մարտի, 2022 թ., 21:36

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Գարնան համար գործողությունների պլան ունեցող կա՞
Հայաստանում շատ բան թարս է, անձյուն ձմեռվան հաջորդեց ձյունառատ մարտը։ Գարնանը մեծ խնդիրներ են ծագելու, ինչպես Հայաստանի ՊՆ-ն է հայտարարում, գարնանը ադրբեջանական զինուժը վերադառնում է ձմռանը թողած դիրքերը։ Գարնանը, երբ ադրբեջանական զինուժն ավելի խորանա Հայաստանի տարածքում, ՊՆ-ն պատրա՞ստ է հակահարված տալու։ Երբ սկսվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործը, ադրբեջանական զինուժն ավելի նախահարձակ է դառնալու, որպեսզի Հայաստանին տարածքային նոր զիջումներ պարտադրի։ Խորհրդարանական կառավարման երկրիս խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի մեծ դարդերից հեռավոր, էկզոտիկ Բալիում խորհրդարանական ժողովն ու այնտեղի կոմֆորտն ավելի կարևոր են, 10 հոգանոց պատվիրակության գլուխն անցած՝ այնտեղ է մեկնում։ Իշխանությունը պետական բյուջեն մսխում է մեկ անձից հրատապ գնումների, պարգևավճարների, չքննարկվող, գաղտնի հարցերով ֆինանսավորումների միջոցով։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ հանրությանը ցույց է տալիս, թե խիստ պայքարում է իշխանության դեմ։ Հայաստանում կա՞ քաղաքական կուսակցություն կամ՝ շարժում, որ գարնան համար նախատեսված գործողությունների պլան ունի։ Ռուսական ասացվածք կա՝ պատերազմը հիմարություն է, գլխավորը մանյովրներն են։ Բոլորը մանյովրում են, պետությունն է վարի գնում, եթե արդեն վարի չի գնացել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան