Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ո՞ր սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսուրսը»․ Ռոբերտ Հայրապետյան

«Ո՞ր սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսուրսը»․ Ռոբերտ Հայրապետյան
523
Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 00:42

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․ «Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգալ՞
Մարտի 18-26-ը Բալի մեկնած ԱԺ «պատվիրակությունը» պարզվում է մասնակցելու է Միջխորհրդարանական միության մարտի 20-24 տեղի ունենալիք գագաթնաժողովին, որը վերաբերում է գլոբալ տաքացմանը:
Մի կողմ եմ թողնում հարցադրումն առ այն, թե առհասարակ ինչ է տալու այդ թեմայով գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին, բայց չեմ կարող չհարցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության բաժնի գլխավոր մասնագետի պետության հաշվին էդ ժամանակային կտրվածքով Բալի գործուղելու նպատակահարմարության մասին:
Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելնել ա քյար՞։
Ո՞ր սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսուրսը, եթե իհարկե դա կարելի ա ապրել համարել»: