Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա դեռ նրանց վերջին փամփուշտը չէ»․ Տիգրան Աբրահամյան

«Սա դեռ նրանց վերջին փամփուշտը չէ»․ Տիգրան Աբրահամյան
2732
Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 00:16

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,- նշված է հաղորդագրությունում։
Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով։
Ընդ որում՝ սա դեռ նրանց վերջին փամփուշտը չէ։
Վաղը խորհրդարանում ընդդիմադիր 2 ուժերը այս թեմայով հրատապ քննարկում են նախաձեռնել, որի մանրամասներին դեռ կանդրադառնամ»։