«Խաղաղություն մուրալը ո՛չ տրամաբանական է, ո՛չ բնական». Տարոն Սիմոնյան
![]() 351 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 02:06 Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Ինքնորաշման իրավունքը միայն բառերի ու մտքերի ամբողջություն չէ, որ անգիր արած արտասանելու պարագայում քեզ կհասկանան ու ձեռքդ հաստատումով կսեղմեն։ Այդ իրավունքի իրական լինելու համար դու ինքդ պետք է համոզված լինես, որ քո ստեղծած պետականության նվազագույն ու կենսական կարիքները հոգալու գործիքները ձեռքդ ես պահում։ Ավելին, կյանքի հետ անհամատեղելի համարես դրանց կորուստը։ Իսկ եթե դու որպես ֆիզիկական փրկության միակ և վերջին տարբերակ անկախություն ես հռչակում, հետո պատրաստ ես լինում հանձնել քո ջրի աղբյուրները, էլեկտրաէներգիան, գազի փականը, ճանապարհները և այլ ենթակառուցվածքներ, ապա անգամ քեզ նախկինում հասկացողները չեն հասկանա, թե էլ ինչ էիր ասում, թե վտանգված է քո ֆիզիկական գոյությունը, եթե դու ինքդ ես հանձնում (երբեմն առանց կռիվ) այն, ինչը միակ երաշխիքն է քո ֆիզիկական գոյության։ Իսկ փաստացի վտանգված լինելն ու էթնիկ զտման քաղաքականությունն արդեն սովորական բան է երևալու, որին առավելագույնն ափսոսանքի բառեր կարելի է ձոնել։ Հ. Գ. Կյանքի տրամաբանությունն է պայքարելը քո գոյության համար։ Խաղաղություն մուրալը ո՛չ տրամաբանական է, ո՛չ բանական է, ո՛չ էլ բնական...»: Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
