«Ինչո՞ւ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին». Էդուարդ Շարմազանով
![]() 448 Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 18:00 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Պարզ աշխարհաբար հայերենով ասում եմ՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։ Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում, ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։ Կիպրոսը 1974 թվականից խնդիր ունի թուրքերի հետ, բայց հրաժարվում է թուրքական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել, չնայած ճնշումներին։ Նույն վիճակում է Սերբիան՝ հրաժարվելով ճանաչել Կոսովոն՝ չնայած Արևմուտքի ճնշումներին։ Ինչո՞ւ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին։ Հազար եմ ասել՝ հիմա պետք է մեծ պաուզա վերցնել, քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված։ Այդքան չի կարելի աթոռապաշտ, ապազգային ու սեփական պետությունն ատող լինել։ Շատ էլ՝ «ձայն են տվել», հիմա ի՞նչ մինչև վերջ պետության «հերը» պետք է անիծեք»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
