Հետհաշվարկն ավարտված է՝ Anonymous-ը հրապարակել է Nestle-ի տվյալների բազան

Anonymous հաքերային խումբը կոտրել է աշխարհի խոշորագույն պարենային ընկերություններից մեկի՝ Nestle-ի տվյալների բազան՝ Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքը շարունակելու որոշման պատճառով՝ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմին։
Այս մասին հաքերները հայտնել են Twitter-ում։
Anonymous-ը նախօրեին սպառնացել էր Ռուսաստանի Դաշնությունում դեռևս գործող բոլոր ընկերություններին և տվել 48 ժամ՝ Ռուսաստանի Դաշնությունը լքելու համար, հակառակ դեպքում նրանք կդառնան հաքերների թիրախը։
Այսօր արդեն Anonymous թիմը հրապարակել է աշխարհի խոշորագույն պարենային ընկերության՝ Nestlé-ի տվյալների բազան՝ 10 ԳԲ արտահոսք՝ էլփոստի տվյալների, գաղտնաբառերի, Nestlé բիզնես-հաճախորդների և այլնի»,- ասել են հաքերները:
Շվեյցարական Nestle՛-ն սննդի խոշորագույն ընկերություններից մեկն է, որը շարունակում է գործել Ռուսաստանում: 2020 թվականին այն վճարել է Ռուսաստանի բյուջեին 502 միլիոն դոլար: Nestle Corporation-ին են պատկանում մի շարք հայտնի ապրանքանիշեր՝ Nescafe, Nesquik, Kit Kat, Purina, Nuts, Fitness: Ընկերությունը հակաէթիկական չի համարում Ռուսաստանում աշխատելը և շարունակում է աշխատել այնտեղ, թեև նախկինում դադարեցրել է ոչ հիմնական ապրանքների ներմուծումն ու արտահանումը Ռուսաստան և դադարեցրել է կապիտալ ներդրումները ագրեսոր պետությունում։
JUST IN: The #Anonymous collective has leaked the database of the largest food company in the world, Nestlé. Leaked 10GB data of emails, passwords, Nestlé business costumers, etc. #OpRussia #boycottnestle #PullOutOfRussia pic.twitter.com/rvVkn0ygxj
— Anonymous TV

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
204Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
54919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
53419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
224916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
163515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
202413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
87812.11.2026, 16:00