Ռուսաստանը 13 միլիարդ ռուբլի կհատկացնի նոր էլեկտրամոբիլների արտադրության համար

Լիպեցկի մարզում կմեկնարկի Evolute ապրանքանիշով էլեկտրական մեքենաների արտադրությունը։ «Կանաչ» մեքենաների արտադրությունը կկազմակերպի Motorinvest-ը: Սպասվում է, որ 11 տարվա ընթացքում այդ նպատակների համար կծախսվի 13 մլրդ ռուբլի։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում նախատեսվում է արտադրել 242 հազար էլեկտրամոբիլ։ Համապատասխան հատուկ ներդրումային պայմանագիրը ստորագրել են Լիպեցկի մարզը և Motorinvest-ը։
Motorinvest-ի նախատեսվող ներդրումները գերազանցում են 13 միլիարդ ռուբլին։ Ակնկալվում է, որ մինչև SPIC-ի ժամկետը լրանա, արտադրանքի տեղայնացման մակարդակը կհասնի 5000 միավորի։ Նախագծի իրականացման ընթացքում կարտադրվի հինգ մոդելի ավելի քան 242.000 էլեկտրական մեքենա»,- պարզաբանել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Evolute շարքը բաղկացած կլինի հինգ մեքենայից: Ակնկալվում է, որ Լիպեցկի մարզում արտադրված մեքենաների մարտկոցի մեկ լիցքավորման վազքը կկազմի 200-700 կմ: Նախագծի մեկնարկի ստույգ ամսաթիվը դեռևս չի նշվում:

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
219Երեկ, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
52606.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
21106.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
24606.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
27505.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
24805.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
52802.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
52402.10.2026, 16:06