Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վարչապետի «հաջողված պատմությունը» փորձում են կրկնել «ընդդիմությունները»». Ստեփան Դանիելյան

«Վարչապետի «հաջողված պատմությունը» փորձում են կրկնել «ընդդիմությունները»». Ստեփան Դանիելյան
465
Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 22:00

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Պոպուլիզմն ու ընդդիմությունը
Ընդդիմությունը միշտ փորձում է պոպուլիզմն օգտագործել կառավարության դեմ: Դրա լավագույն օրինակը ներկայիս վարչապետն է, ով արտաքին ու ներիշխանական աջակցության շնորհիվ կարողացավ խաղալ հանրության ամենապարզունակ բնազդների վրա ու փողոցով գալ իշխանության:
Այդ պոպուլիզմը երկու հիմնական մեխ ուներ, սոցիալական ընդվզում ու հակաղարաբաղիզմ.
- սոցիալական դժգոհություն՝ հարուստներ և աղքատներ դիսկուրսի շրջանակում,
- Արցախը հանձնելը, որն ավելի քողարկված ձևով էր ներկայացվում:
Գործող վարչապետի «հաջողված պատմությունը» (success story) փորձում են կրկնել գործող «ընդդիմությունները»:
Նրանց պոպուլիզմի հիմնական թեզերն են.
- Արցախում դավաճանություն է տեղի ունեցել,
- սևեր ու սպիտակների բաժանման մեջ իսկական սևերը, այսինքն կոռուպցիոներներն ու տգետները, իշխանության եկած խառնամբոխն է:
Երկու դեպքում էլ չկա իրական քաղաքական օրակարգ: Եթե 2018-ին սոցիալական պոպուլիզմն ուներ ազդեցություն ժողովրդի մի ստվար զանգվածի բնազդների վրա ու հույս էր ներշնչում, որ գոնե ինչ-որ առումով ապագայի հեռանկար է բացվում, ապա ներկայիս ընդդիմադիրների պոպուլիզմն ապագայի որևէ հեռանկար չունի, զուրկ է ինտելեկտուալ բաղադրիչից ու չունի որևէ ստրատեգիական առաջարկ լայն հանրության համար:
Ներկա քաղաքական իրականությունը չի կարող որևէ հանգուցալուծման հանգեցնել: Առաջ շարժվելու համար սա ուղղակի պետք է ֆիքսել, որպես անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան