«Ակնկալում ենք, որ բանակցություններին ընդառաջ ադրբեջանական կողմից մեզ նախապայմաններ չեն առաջադրվի»․ Միրզոյան
![]() 307 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 19:48 «Տիկին Խամոյան, կարծում եմ՝ բոլորիս հայտնի են «բոլոր» բառի ստուգաբանությունն ու իմաստային բոլոր հնարավոր շերտերը։ Ազգերի ինքնորոշումը իրավունք է, կարծում եմ՝ կհամաձայնեք, այսինքն՝ եթե նույնիսկ չհամաձայնեք, իրավունք է, և երբ ես ասում եմ՝ մեզ համար սկզբունքային են և մենք պաշտպանելու ենք արցախահայության բոլոր իրավունքները, ես նկատի ունեմ բոլոր իրավունքները». այսօր ԱԺ-ում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե տարիներ շարունակ հայկական կողմի որդեգրած մոտեցումը, որ Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, շարունակո՞ւմ է ձեզ համար մնալ կարևոր և արդիական, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք ասել ենք, որ բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Սա նշանակում է, որ մենք ադրբեջանական կողմից ակնկալում ենք, և ընդհանրապես միջնորդներից՝ համանախագահներից, ակնկալում ենք, որ բանակցություններին ընդառաջ մեզ նախապայմաններ չեն առաջադրվի, պահելով մեր իսկ բարձրաձայնած կանոնները՝ մենք ինքներս նույնպես նախապայմաններ չենք դնում և չենք կանխորոշում բանակցությունների արդյունքները»,– ասաց Միրզոյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
