«Ես ամաչում եմ․ սա սովորական մանիպուլյացիա է»․ Սուրեն Պապիկյան
![]() 563 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 20:18 «Ես չեմ կարող այս ամբիոնից հաստատել այն կեղծիքը, ու ասել, որ այո, ճիշտ էր ասում 5-րդ շարասյան հին թե նոր առաջնորդը, չգիտեմ ինչպես անվանել այդ նախկին պաշտոնյային, թե իբր չի տարբերում Ներքին Հանդը Հին Հանդից։ Սա սովորական մանիպուլյացիա է, մինչև երբ դա պիտի դառնա հանրային քննարկման առարկա, որպեսզի ՊՆ-ն ստիպված լինի խոսել նրա մասին, որ իքս ժամանակաշրջանում, երբ ՀՀ զորքերը զբաղեցրել ենք իքս տեղերում դիրքեր, հակառակորդն էլ զբաղեցրել է այլ դիրքեր։ Ի՞նչ, հրապարակային նշե՞նք՝ որ հատվածներում են գտնվում մեր դիրքերը։ Լավ, վերջապես մենք պիտի ունենանք հանրային գիտակցություն, որ ամեն ինչ չէ, որ կարելի է օգտագործել քաղաքական նպատակներով։ Ես ամաչում եմ նրա համար, որ քննարկում ենք բաներ, որ պիտի համատեղ ուժերով փորձենք բացառել և ոչ թե փնտրել առիթներ՝ ոնց անենք, որ ցեխին հավասարեցնենք սեփական բանակը, սեփական զինվորի սխրանքը: Վերջ տվեք այս գործելաոճին, սա լավ տեղ չի տանում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ներքին Հանդում թշնամու առաջխաղացման վերաբերյալ հարցին, ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
