«Փաշինյանի իշխանության «ամենամեծ» ձեռքբերումը դարձավ ամենամեծ դաշնակցին ոչ բարեկամ դարձնելը». Էդգար Ղազարյան
![]() 605 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 10:18 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության «ամենամեծ» ձեռքբերումը դարձավ ամենամեծ դաշնակցին ոչ բարեկամ դարձնելը և նաև դրանով պայմանավորված երկիրը կործանելը 2022 թվականի մարտի 23-ին Մոսկվայում և Երևանում հնչել նույն թեմային վերաբերող երկու հայտարարությունները, որոնք վկայում են հայ-ռուսական երբեմնի դաշնակցային հարաբերությունները թշնամականի վերածելու մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դեպի «անբարյացակամ» երկրներ ռուսական գազի արտահանման մատակարարումների դիմաց վճարը կսահմանի ռուբլու փոխարժեքով։ Նույն oրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը։ Փաստորեն ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը, ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում դասվել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկում, ինչի գինը մեր այսօրվա աղետալի վիճակն է, որով Նիկոլ Փաշինյանը կարող է հպարտանալ «հեղափոխություն» անվան տակ գործած իր դավադրության համար խրախճանքի ելած գործիչների առջև»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
