«Ադրբեջանն իր գործողություններով ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին»․ վարչապետ
![]() 1248 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 11:30 «Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես»,- Կառավարության նիստին, անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ «Բայց պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ ու համառոտ նկարագրություն է՝ Արցախի հիմնախնդրի»,- ասաց նա։ «Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու»,- նկատեց վարչապետը։ «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ՝ այն է անհնար դարձնել իրենց ապրելը սեփական հայրենիքում», - հավելեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
