Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե Ռուսաստանն ունակ չէ կատարել իր պարտավորությունները, թող իր տեղը զիջի միջազգային այլ խաղաղապահների»․ Ա․ Ղազարյան

«Եթե Ռուսաստանն ունակ չէ կատարել իր պարտավորությունները, թող իր տեղը զիջի միջազգային այլ խաղաղապահների»․ Ա․ Ղազարյան
449
Ուրբաթ, 25 մարտի, 2022 թ., 06:30

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Ռուսաստանը ունակ չէ կատարել իր կամքով ստանձնած պարտավորությունները Արցախում, թող իր տեղը զիջի միջազգային այլ խաղաղապահներին։
Որքա՞ն կարելի է գյուղը գյուղի հետևից հանձնել ադրբեջանցիներին։ Որքան կարելի է միակողմանիորեն պաշտպանել թուրքական շահը հայերի հաշվին։ Որքան կարելի է աչք փակել թուրքական սուլթանատի վերածված այդ կեղծ երկրի ասածներին և արածներին։
Հասկանալի է, որ 1914 թվականի պես ռուսները կարող են ամեն պահի հեռանալ, հայերին թողնելով մեկ ճանապարհ՝ ցեղասպանվել։ Սակայն որքան կարելի է հայերի հաշվին թուրքին լավություն անել։
Հայաստանը ունի՞ անվտանգության խորհուրդ, թե ոչ։ Այսօր նրանք պետք է քնե՞ն»։

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան