«Ադրբեջանը փորձելու է առավելագույնս օգտվել աշխարհաքաղաքական պատեհ իրավիճակից». Արմեն Պետրոսյան
![]() 413 Շաբաթ, 26 մարտի, 2022 թ., 03:06 Արևելագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Ադրբեջանը փորձելու է առավելագույնս օգտվել աշխարհաքաղաքական պատեհ իրավիճակից Պետք է ելակետային ընդունել այն իրողությունը, որ ուկրաինական պատերազմի հետևանքով գլոբալ զարգացումները նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից դիտարկվում են՝ որպես պատեհ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ իրենց խնդիրները լուծելու, դիրքերն ավելի ամրապնդելու տեսանկյունից՝ ճիշտ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի օրինակով։ Այս համատեքստում առանց չափազանցության կանխատեսելի է հատկապես Ադրբեջանի կողմից բոլոր հնարավոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, հումանիտար, հոգեբանական, քարոզչական և այլն առավելագույն ձեռքբերումների միտված նպատակային գործողությունների անընդհատ իրականացման հնարավորությունը։ Որպես օրինակ՝ գյուղ առ գյուղ Արցախի տարածքների օկուպացիայի շարունակությունը, արցախցիներին արտագաղթի մղման նպատակային քայլերը, Հայաստանին բացառապես երկկողմ ձևաչափում հաշտության պայմանագրի դրդման փորձերը և այլն։ Նման իրավիճակում հայկական կողմի համար ստեղծվել է բավականաչափ բարդ իրավիճակ՝ հնարավորինս գրագետ գործելու, սադրանքների չտրվելու, բայց միևնույն ժամանակ Բաքվի նպատակները կանխելու ուղղություններում։ Հետևաբար հանգուցային է այս պայմաններում բացառապես սեփական սահմանափակ ռեսուրսները նպատակային օգտագործելու և բացառապես սեփական հնարավորություններն օբյեկտիվ հաշվարկելու մոտեցմամբ առաջնորդվելը։ Քանի որ՝ 1. Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեկնարկից առաջ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի ստորագրմամբ նպատակ ուներ նաև ապահովագրել արցախյան հակամարտության գոտում հնարավոր լարվածության պարագայում սեփական ոչ վճռական վարքը՝ առնվազն քարոզչական հարթությունում հիմնավորելով՝ թե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար դաշնակից երկրներ են, և որ ուղղությամբ էլ ծավալվի նրանց միջև լարվածությունը և ինչ հանգուցալուծում էլ ստանա, մեծ հաշվով Ռուսաստանի շահերը և ազդեցությունը առանձնապես չեն նվազի։ 2. Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից, ձգտելու է հնարավորինս թուլացնել Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում ևս՝ հիմնականում Թուրքիայի հնարավորությունների կիրառմամբ, ինչպես նաև «Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ կապի» միջոցով խնդիրները կարգավորելուն միտված կոչերի միջոցով։ 3. Ադրբեջան-Հայաստան երկկողմ շփման ձևաչափը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ Հայաստանի համար, քանի որ հաղթանակից հետո հղփացած Ալիևի վարչակարգից կառուցողական մոտեցում ակնկալելը պատրանք է, իսկ Բաքվի վերջնական նպատակը Երևանից առավելագույն զիջումներ կորզելն է։ 4. Իսկ նման իրավիճակում դիվանագիտական համակողմանի ջանքերից բացի հայկական կողմի համար օրակարգային հարց է բոլոր ճիգերի գերլարման արդյունքում անգամ պատրաստ լինել կանգնեցնել Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
