«Ուկրաինայի քաղաքականությունը մշտապես եղել է պրոադրբեջանական». Հակոբ Բադալյան
![]() 516 Շաբաթ, 26 մարտի, 2022 թ., 02:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայրենակիցնե՛ր, վերջ տանք մեր խնդիրների հանդեպ իրենց շահերով արտահայտվող հակահայ դիրքորոշումները «մեր մեղքը» ներկայացնելու ինքնախարազանման էդ մոտեցումներին: Ուկրաինայի քաղաքականությունը մշտապես եղել է պրոադրբեջանական՝ հետխորհրդային ամբողջ ժամանակահատվածում: Իրենց շահերն ու իրենց հետաքրքրություններն են, իրենց պետական, ազգային ռազմավարական գնահատումները: Բայց բավական է ամեն անգամ ասել՝ դե քանի որ Արցախը Ղրիմ, Դոնբաս և այլն, դե իրենք էլ՝ Ադրբեջան: Իրենք Ադրբեջան են եղել, երբ չի եղել ո՛չ Ղրիմ, ո՛չ Դոնբաս, ո՛չ էլ դեռ Նարնջագույն հեղափոխություն: Կրկնեմ՝ իրենց շահն է, որևէ մեկը պարտավոր չէ լինել մեր կողմում: Բայց բավական է մեր հանդեպ ամեն ինչ «արդարացնել», թե բա քանի որ մենք էսպես, ապա կամ ուրեմն՝ իրենք էլ էդպես: Հայաստանը պատերազմի սկզբից ի վեր դրսևորում է բավականին չեզոք քաղաքականություն՝ հաշվի առնելով առավել ևս այն, թե ինչ մեծ է Ռուսաստանի ռազմա-քաղաքական ազդեցությունը մեր անվտանգության խնդիրներում: Էդ Ռուսաստանին հաղթելու կամ տապալելու մասին հայտարարող Ուկրաինան էդպես խոցվեց հա՞ կես բուռ տարածքով մնացած 100 հազար բնակչությամբ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող Արցախի հայտարարություններից, ու էդպես պահ էր սպասում, որ ինչ որ բան ասի՞: Իսկ Ալիևին ինչ-որ բան ասե՞լ էին, երբ փետրվարի 22-ին Կրեմլում Պուտինի հետ ստորագրում էր դաշնակցային հռչակագիր: Նույնը տրամաբանությունն ու մեթոդն էլ, ի դեպ, ռուսներն ու նրանց ապոլոգետներն են անում՝ Հայաստանի դեմ որևէ քայլ անելուց առաջ կամ հետո քարոզչական ուժեղ ալիք ծավալում, թե Հայաստանը խաղեր է տալիս Արևմուտքի հետ, բա մենք էլ պատժում ենք, մենք էլ չենք կատարում դաշնակցային պարտքը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
