«Հայաստանն ու Արցախը փրկության մի ելք ունեն»․ Ոսկան Սարգսյան
![]() 584 Շաբաթ, 26 մարտի, 2022 թ., 17:54 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Լսել ե՞ք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «պաշտոնապես» դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Հրանտ Բագրատյանն էլ Հայաստանի իշխանությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Արցախի անկախությունը, հետևաբար՝ Արայիկ Հարությունյանի նախագահ լինելը չի ճանաչել ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը։ 1992-94թթ․ պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը, 1994թ․մայիսի 12-ին, երբ Հայաստանը ստորագրում էր հրադադարի անարժեք, լոկ թղթի գին ունեցող համաձայնագիրը և դրանից հետո էլ չճանաչեց Արցախի անկախությունը։ 2016-ի ապրիլյան պատերազմի, 2020թ․-ի պատերազմի ժամանակ էլ չճանաչեց Արցախի անկախությունը, հիմա էլ չի ճանաչի։ Հիշո՞ւմ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակ ժպիտը, երբ ինչ-որ ՀԿ նախագահ Արայիկ Հարությունյանին անվանեց Արցախի մարզպետ։ Հայաստանն ու Արցախը փրկության մի ելք ունեն, որ պարտության խորհրդանիշներ դարձած Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հրաժարական տան, սակայն նրանք հրաժարական չեն տա։ Ուստի Արցախից և Հայաստանից տարածքների կորուստը, նոր զոհերը շարունակական են լինելու»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
