Չեռնոբիլի ատոմակայանի մոտ տասնյակ հազար հեկտարների անտառ է այրվում

«Չեռնոբիլի ատոմակայանի մոտ՝ մեկուսացված գոտում, ռազմական գործողությունների պատճառով այրվում է ավելի քան 10 հազար հեկտար անտառ, գրանցվել է 31 հրդեհ։ Սա ռադիացիայի սպառնալիք է Ուկրաինայի, Բելառուսի, եվրոպական երկրների համար», այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։
Նրա խոսքով՝ այրման արդյունքում մթնոլորտ են արտանետվում ռադիոնուկլիդներ, որոնք քամին տեղափոխում է զգալի տարածություններ։
«Քամոտ և չոր եղանակի պատճառով հրդեհների ինտենսիվությունը և տարածքը կավելանան, ինչը կարող է հանգեցնել լայնամասշտաբ հրդեհների, որոնք դժվար է կառավարել նույնիսկ խաղաղ պայմաններում։ Կրակը կարող է ծածկել օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանները և միջուկային թափոնների պահեստարանները, որոնք գտնվում են Չեռնոբիլի գոտու տարածքում»,- հավելել է օմբուդսմենը։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
5612:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
396Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
221Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
402Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
158Երեկ, 15:30