«Մեծ հիասթափություն է ապրելու նաև Ադրբեջան կոչված պետությունը». Հակոբ Հակոբյան
![]() 2983 Երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ., 01:42 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դոնբասի և Լուգանսկի հանրապետությունները պաշտպանելու հատուկ գործողության և Ռուսաստանի Դաշնության վրա վիթխարի տնտեսական և դիվանագիտական ճնշման համատեքստում, որոշ բախտախնդիր պետություններ ակտիվացել են։ Աշխարհաքաղաքական լարվածության այս վիճակում սրանց մոտ Ռուսաստանին «փորձելու» մեծ գայթակղություն կա, ինչին Ռուսաստանի Դաշնությունը, ըստ նրանց, այժմ ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ուժ։ Սա մեծ մոլորություն է, որը շատ վատ է ավարտվելու այդ երկրների համար։ Լեհական էլիտայի ներկայացուցիչները երկրի իշխանություններից պահանջում են Ռուսաստանից Կալինինգրադը վերցնելու, Ֆինլանդիայում զգուշավոր խոսում են ՆԱՏՕ-ի մասին, Ճապոնիան ակնարկում է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն կարող են օգնել իրենց՝ Ռուսաստանից վերցնել Կուրիլյան կղզիների մի մասը։ Համոզված եմ, որ մեծ հիասթափություն է ապրելու նաև Ադրբեջան կոչված պետությունը, որի հանցագործ իշխանությունը գրեթե մեկ ամիս հումանիտար աղետի է հասցրել Արցախի բնակիչներին և պարբերաբար զինված սադրանքների է դիմում: Թուրքիայի կողմից դրդված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է փորձարկել ռուս խաղաղապահների նյարդերը։ Սակայն ոչ ոք չպետք է կասկածի. նման սադրանքները խստորեն կճնշվեն, այդ ուժերը չեն կարողանա «ձուկ որսալ» ուկրաինական ճգնաժամի պղտոր ջրերում: Ռուսաստանի Դաշնությունն ունի բավական ուժեր, միջոցներ և համոզված եմ, որ այս ամենը կանխատեսված է եղել ՌԴ կողմից՝ գործողություններն սկսելուց առաջ»։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
