Հայաստանը Ռուսաստանին ՍՈՒ-30 ինքնաթիռներ չի փոխանցել. ՀՀ ՊՆ
![]() 2464 Երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ., 17:24 Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։ Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարություն |

20-ից ավելի երիտասարդներ ծեծել են մեկ անձի (տեսանյութ)
2315:00
Դատախազությունը պահանջում է Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1.1 միլիարդ դրամ
13410:00
«ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք
33221.02.2026, 10:42
Ըստ Վաշինգթոնի՝ բոլոր կրոնների և մշակույթների ներկայացուցիչներն Ադրբեջանում ապրում են խաղաղության մեջ
107819.02.2026, 01:00
Դատախազությունը պահանջում է Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
60918.02.2026, 16:30
Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը (տեսանյութ)
65018.02.2026, 12:42
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
52518.02.2026, 12:18
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
37018.02.2026, 09:00
