«Գազամատակարարումը վերականգնելու շուրջ Արցախի անունից ոչ ոք Ադրբեջանի հետ չի բանակցել»․ հերքում
![]() 1138 Երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ., 21:16 ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված oragir.news-ի հրապարակման հետ։ «Ներքին համերաշխությունն ու միասնությունն ապահովելու անհրաժեշտության մասին բազմաթիվ հորդորներն ու խնդրանքներն անգամ բավարար չեն ոմանց նեղ անձնական ու քաղաքական նկրտումները գոնե ժամանակավոր զսպելու համար, քանզի Արցախի Հանրապետության կյանքի այս լարված ու պատասխանատու փուլում շարունակվում են կեղծ տեղեկություններով Արցախի Հանրապետությանը վնասելու փորձերը: Մասնավորապես, 27.03.2022թ. «oragir.news» լրատվական կայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի և գազամատակարարումը վերականգնելու դիմաց համաձայնել են ադրբեջանական առաջարկին՝ Քարագլուխ բարձունքը հանձնել նրանց՝ մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։ Վերոգրյալը ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություն է. փոխզիջումային տարբերակով գազամատակարարումը վերականգնելու շուրջ Արցախի Հանրապետության անունից երբևէ որևէ մեկը ադրբեջանական կողմի հետ բանակցություն չի վարել, առավել ևս՝ ԱՀ նախագահը: Ավելին, Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումը մեր կողմից մշտապես ներկայացվել է որպես հումանիտար խնդիր, որը պետք է լուծվի բացառապես այդ տիրույթում, իսկ ռուս խաղաղապահների հետ քննարկումներում մեր կողմից շեշտվել էր, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ հրաժարվել գազօգտագործումից, բայց երբեք թույլ չի տա Ադրբեջանին այն ծառայեցնել որպես Արցախի բնակչությանը ճնշելու և ահաբեկելու գործիք: Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը գազամատակարարման հարցը նույնպես իրավացիորեն դիտարկել է հումանիտար խնդիրների շարքում՝ հորդորելով Ադրբեջանին զերծ մնալ նման վարքագծից ու վերացնել դիտավորյալ խոչընդոտները, ինչպիսի ճնշումներին ու հորդորներին Ադրբեջանը երկար դիմադրել չէր կարող: Դրանով են պայմանավորված նաև վերջին օրերին գազի հարցով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները և մեր կողմից ճնշումներին դիմակայելու հանգամանքը: Ինչ վերաբերում է «oragir.news»-ի կեղծ հրապարակմանը, ապա նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած ներկա պահին առկա ծանրաբեռնվածությանը, չի բացառում իր դեմ ակնհայտ զրպարտություն տարածելու հիմքով դատարան դիմելու հնարավորությունը: Նախագահը մշտապես փորձել էր զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին¬ արձագանքելու մոտեցումից՝ ձգտելով առավելապես իր վրա վերցնել համերաշխության պահպանման բեռը, սակայն իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելն այլևս անհրաժեշտություն է: Հերթական անգամ խնդրում և պահանջում ենք բոլորին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելով հանրությունը պառակտելու և ներքին թշնամանք հրահրելու ցանկացած փորձից»,- նշված է պարզաբանման մեջ։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
