Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ նպատակ ուներ նրա դեմ մեղադրանք առաջադրելն ու ամիսներով կալանքի տակ պահելը»․ Ա․ Իշխանյան

«Ի՞նչ նպատակ ուներ նրա դեմ մեղադրանք առաջադրելն ու ամիսներով կալանքի տակ պահելը»․ Ա․ Իշխանյան
478
Երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ., 22:30

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄ
Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։ Իհարկե լավ նորություն է, բայց․․․Բայց ի՞նչ նպատակ ուներ նրա դեմ մեղադրանք առաջադրելն ու ամիսներով կալանքի տակ պահելը։ Միայն ու միայն մեկ նպատակ՝ թույլ չտալ որևէ ընդդիմադիր գործիչ ունենա թեկուզ համայնքապետի պաշտոն։ «Ազատ, արդար դատարանը» չարդարացրեց Առուշ Առուշանյանին, հաստատելով մեղադրանքի մի մասը, կատարելով բռնապետիկի պատվերը, առ այն, որ Առուշ Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ։Չթվարկենք, շինծու գործեր հարուցված և կալանավորված բազմաթիվ համայնքապետերին։Բռնապետիկն օգտագործում է ողջ իշխանական ռեսուրսը՝ համայնքների արհեստական խոշորացումներ, իր արբանյակների կողմից դատարան դիմել, քր․ գործեր, կալանքներ,ոստիկանական ուժերի կուտակումներ, ահաբեկումներ, «նոր ընտրություններ», վարչական ահռելի ռեսուրսի կիրառում և այլն և այլն։
Հարգելի ընդդիմադիրներ, մոռացե՛ք որ Հայաստանում, հատկապես հայրենիք վաճառողների իշխանության պայմաններում հնարավոր է ընտրություններով իրականցնել իշխանափոխություն։ Դադարեցրեք ԱԺ-ում շարունակել «կառուցողական» ընդդիմություն խաղալը։ Արցախն ու Հայաստանը գտնվում են օրհասական վիճակում»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան