«Խաղաղարար» Ռոման Աբրամովիչը թռել է Ռուսաստան՝ Պուտինին հանձնելու Զելենսկու ձեռագիր գրությունը. #DailyMail

«Անցյալ չորեքշաբթի Ռոման Աբրամովիչը օդ բարձրացավ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից մասնավոր Hawker 800XP ինքնաթիռով, որը Սև ծովով շարժվում էր դեպի Սոչի։ Նրա ինքնաթիռի թռիչքների հետագծման համակարգը Միներալնիե Վոդի քաղաքի մոտ դուրս է եկել ցանցից, իսկ ավելի ուշ ինքնաթիռը օդ է բարձրացել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից և վերադարձել Թուրքիայի մայրաքաղաք։
Օլիգարխը թռավ, որպեսզի հանդիպի Պուտինին և նրան փոխանցի Զելենսկու ձեռագիր գրությունը, որտեղ շարադրվում էր Ուկրաինայի դիրքորոշումը խաղաղության պայմանների վերաբերյալ: Սակայն ՌԴ նախագահը նրան պատասխանել է. «Փոխանցեք նրան, որ ես դրանք կջարդեմ»։
Աբրամովիչը վերադարձել է Ստամբուլ և կապվել ուկրաինացի քաղաքական գործիչ Ռուստեմ Ումերովի հետ, ով, ինչպես ասում են, հանդես է գալիս որպես Կիևի բանակցող։ Նրանց հանդիպումը Թուրքիայի մայրաքաղաքի հինգաստղանի հյուրանոցում կազմակերպել էր Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Դրանից հետո Քալընը Hurriyet թերթին ասել է, որ իրենք «մոտ են համաձայնության»՝ առանցքային հարցերի շուրջ։

«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
1711:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
2410:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին
3210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
4610:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
10510:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6010:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
10709:54
«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան
6809:48