«Նախարարությունը մեզ շնչահեղձ է անում». տնտեսվարողներ. «Ժողովուրդ»
![]() 661 Երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 15-ից ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվել է: Առողջապահության նախարարության որոշումը ոչ միայն ծխողների, այլ նաև տնտեսվարողների մոտ է դժգոհության մեծ ալիք բարձրացրել: «Ժողովուրդ» օրաթերթը, շրջայց կատարելով երևանյան մի շարք սրճարաններ ու ռեստորաններ, որոնք մշտապես ու օրվա տարբեր ժամերի լեփ-լեցուն են լինում, արձանագրեց, որ վերոնշյալ օրենքից հետո դրանք հիմնականում կիսադատարկ էին: Սրճարանների, ռեստորանների անգամ հիմնական (մի քանի տարվա) հաճախորդները հրաժարվում են այցելել այնպիսի վայր, որտեղ մի բաժակ սուրճը մի գլանակ ծխախոտի հետ «վայելել» չեն կարող: «Մոտ 80 տոկոսով պակասել է հաճախորդների թիվը, հետևաբար՝ այդքան անգամ նաև շրջանառությունը: Նախարարությունը, որ իբրև թե մարդկանց առողջության մասին է մտածում, այժմ մեզ շնչահեղձ է անում: Այսպես երկար աշխատել պարզապես հնարավոր չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց սրճարաններից մեկի ղեկավարը: Առողջապահության նախարարության ընդունած հերթական օրենքը, փաստորեն, այժմ էլ տնտեսվարողների գլխին է պատուհաս դարձել, որոնք չգիտեն՝ օր օրի նվազող հաճախորդների սիրտն ինչպես շահել: Մեզ հետ զրույցում որոշ ռեստորանատերեր նշեցին, որ պատրաստվում են ինչ-ինչ քայլերի դիմել, օրենքի վերանայման պահանջով գուցե անգամ փողոց դուրս գան»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
47612.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
127911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
56611.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
58111.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
38211.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
41911.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
73310.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
185110.03.2026, 00:25
