Ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու նոր կանոններ կսահմանվեն․ «Ժողովուրդ»
![]() 608 Երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում Երևանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները կսահմանվեն: Ի դեպ, գործունեության իրականացման համար անհրաժեշտ է լինելու տվյալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է թույլտվության տրամադրման համար սահմանել տեղական տուրք, իսկ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար կսահմանվի տուգանք: Տեղեկացանք, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը կտուգանվի 100 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամի չափով: Այս արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կդառնա 300 հազար դրամ: Բացի այս, նշենք, որ համայնքի տարածքում ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար յուրաքանչյուր օրվա համար կսահմանվի 500 դրամ՝ 1 քմ-ի համար: Այս օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 1-ից»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
47612.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
127911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
56611.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
58111.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
38211.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
41911.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
73310.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
185110.03.2026, 00:25
