Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Արդյո՞ք Բաքուն ուլտիմատում է ներկայացրել Երևանին»․ Սուրեն Սուրենյանց

«Արդյո՞ք Բաքուն ուլտիմատում է ներկայացրել Երևանին»․ Սուրեն Սուրենյանց
503
Երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ., 10:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանի ԱԽ հայտարարության մասին
Դրական է այն, որ Հայաստանը Ադրբեջանին, ըստ էության, առաջարկում է ուղիղ երկխոսություն սկսել՝ խաղաղության պայմանագրի շուրջ։
Մտահոգիչ է, որ ակնարկվում է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։ Ի՞նչ է ակնարկում ԱԽ-ն՝ արդյո՞ք Բաքուն ուլտիմատում է ներկայացրել Երևանին, թե՞ Փաշինյանը «խաղաղության օրակարգն» այլ կերպ առաջ մղել չի կարող, քան ժողովրդին վախեր ներշնչելը։ Որն էլ լինի պատասխանը, վիճակ մտահոգիչ է
Տարօրինակ է, որ պաշտոնական Երևանը անհասցե անվտանգության միջազգային երաշխիքներ է ուզում՝ առանց հստակ երաշխիքների։ Այս պարագայում՝ նման երաշխիքներ չեն ստացվելու, փոխարենը՝ նստվածք է մնալու ռուսների մոտ, որովհետև ստացվում է՝ կասկածի տակ ենք դնում նրանց ռեգիոնալ ազդեցությունը ու միջնորդ լինելու կարողությունները։ Չեմ կարծում, թե նման քայլի ռիսկերը հաշվարկված են»։