«Չկա խաղաղության օրակարգ». Դավիթ Գրիգորյան
![]() 335 Չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ., 00:12 Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ՍԱՌՆ ՈՒՂԵՂՈՎ. չկա խաղաղության օրակարգ։ Չեմ հավատում էդ խաղաղությանը։ Ու չի ստացվելու վախի մթնոլորտի միջոցով հասնել Արցախից հրաժարմանը։ Թարմ պատերազմ տեսած հասարակությունը, որը ծեծված է հոգեբանորեն, կարող է համաձայնվել ամեն պայմանի, որ հանկարծ նույն սթրեսը չապրի։ Ոչ թե պետք էր վերջին երկու տարում այս սթրեսը խորացնել, այլ օրնիբուն աշխատել այդ բարդույթը վերացնելու ուղղությամբ։ Երեկվա ԱԽ նիստն ինձ չի համոզելու համակերպվել Արցախի կորստի հետ, այլ ընդհակառակը. խորացավ այն համոզմունքը, որ պետությունից անկախ պետք է կրակել սովորել, կարիքի դեպքում՝ ինքնակազմակերպվել, կուտակվել բանիմաց ռազմական ակումբների շուրջ ու ինքնապաշտպանություն սովորել։ Պատերազմին պատրաստ երկիրն է խաղաղության մեջ ապրում։ Պատերազմից խուսափողը՝ ստանում պատերազմ։ Ազերին չի կանգնելու ու ճար ունենա հենց հիմա կմտնի Երևան։ Ազերին աղոթում է ռուսի անկման համար։ Ազերին թերագնահատելու շրջանն անցավ։ Ազերին հասկանում է միայն զենքի լեզուն։ Ազերին ու թուրքը տարածաշրջանում հայ տեսնել չեն ուզում։ Մենք պիտի ելնենք մեր միայնակության գիտակցումից։ Մեզ օգնող չի լինելու, քանի դեռ ինքներս մեզ չենք ցանկանում օգնել»։ Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
