«Հանքատերերին այս գլխից հորդորում եմ աջ ու ձաղ գումարներ շաղ չտալ»․ Համլետ Մազմանյան

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ Համլետ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեռվում Լոռու մարզի Գոգարան բնակավայրի վարչական տարածքին պատկանող լեռներն են, որտեղից էլ սկիզբ է առնում Գետիկ գետը, մի քանի հարյուր մետր ներքև էլ գտնվում է պետական պահպանության հուշարձան հանդիսացող բոլորին հայտնի Թռչկանի ջրվեժը։
Լուռու մարզի Գոգարան, Սարահարթ, Շենավան, Արևաշող, Շիրակամուտ, Մեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Ջրաշեն և Սպիտակ բնակավայրերի խմելու ջուրը ապահովում է այս սարերից։
Առաջին հայացքից մի հրաշք լեռ՝ ճի՞շտ է, բայց պարզվում է՝ այս սարերում միակ հարստությունը դա քաղցրահամ խմելու ջրերը չեն, այլ այս սարերի տակ կա այնքան ոսկի, որ հասցրել է գրավել կանադական ընկերության ուշադրությունը և մարդիկ որոշել են հետազոտության թույլտվություն ստանալ և նշանակվել է հանրային լսումներ։
Սիրելի՛ Սպիտակ խոշորացված համայնքի բնակիչներ, Սպիտակի տարածաշրջանը Լոռու մարզի բացառիկ շրջաններից է գուցե նաև Հայաստանի, որտեղ չկա հանքարդյունաբերություն։ Մեր միակ հարստությունը մեր բնությունն է, մեր մաքուր ջուրը և միակ առավելությունը Լոռու մարզի մնացած հատվածների համեմատ մաքուր օդը։
Ես որպես Լեռնավան բնակավայրի բնակիչ ջանք ու եռանդ չեմ խնայելու, որ իմ երեխաները մեծանան առողջ միջավայրում, իսկ որպես Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ կանգնելու եմ ձեր կողքը, կիրառելու եմ օրենքով ինձ ընձեռնված բոլոր մեխանիզմները այս խեղկատակությանը վերջ դնելու համար։
Հանքատերերին այս գլխից հորդորում եմ աջ ու ձաղ գումարներ շաղ չտալ, պողպատյա կամքի եք հանդիպել»։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
204Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
54919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
53419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
224916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
163515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
202413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
87812.11.2026, 16:00