Հարավային Օսիան մտադիր է միանալ Ռուսաստանին
![]() 848 Չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ., 20:36 Հարավային Օսիան մտադիր է մոտ ապագայում իրավական քայլեր ձեռնարկել Ռուսաստանին միանալու գործընթաց սկսելու համար․ հայտարարել է անջատողական Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է, մեր ճանապարհը, ժողովրդի ձգտումները. Եվ մենք այս ճանապարհով ենք շարժվելու։ Առաջիկայում համապատասխան իրավական քայլեր կձեռնարկենք։ Հարավային Օսիայի Հանրապետությունը լինելու է իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի մաս»,- Բիբիլովին մեջբերում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայությունը։ Նրա խոսքով, օս ժողովուրդը պառակտված է, և նրա պատմական ու ռազմավարական նպատակը «միավորումը մեկ պետության շրջանակներում է»։ «Այս պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է»,- ընդգծել է Բիբիլովը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
