«Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից». Նիկոլ Փաշինյան
![]() 2113 Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 11:24 Անդրադառնալով ՀՀ ԱԽ մարտի 28-ի հայտարարությանը՝ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ պարզաբանումներով. «Ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ դրանից հետո, Ադրբեջանը վարում է ՀՀ-ի ու ԼՂ-ի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն: Նա նախ դիվանագիտական և/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, ապա ՀՀ-ին մեղադրում է դրանց չարձագանքելու կամ ապակառուցողական արձագանքելու կամ մերժելու մեջ, ապա ՀՀ-ին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ.... Բազմիցս կրկնված գործելակերպը շարունակվում է նաև հիմա. Ադրբեջանը դրանով փորձում է ԼՂ-ի ու ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել և իմ այսօրվա նպատակն այդ խոսույթի անհիմն ու ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով ՍՈՒ-երի, վարձկան ահաբեկիչների մասին ադրբեջանական հրապարակումներին, որոնք ՀՀ ՊՆ-ն արդեն հերքել էր: «Ադրբեջանը հայտարարում է, թե ՀՀ-ին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք, իբր, անարձագանք ենք թողել: Նախորդ նիստում մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին ու ասել, որ մարտի 10-ին ՀՀ-ին է փոխանցվել 5 կետանոց առաջարկ ու 4 օր անց մենք գրավոր պատասխանել ենք: ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը և ուրեմն՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն: Պատճառն այն է, որ ՀՀ-ն, իր հրապարակային ու դիվանագիտական արձագանքներում, արձանագրել է, որ կա ԼՂ հիմնախնդիր ու Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի ԼՂ հայության իրավունքների հարցը: Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հիմնախնդիրն այլևս լուծված է: Իսկ ինչպե՞ս է էդ դեպքում լուծվել ԼՂ հայության իրավունքների հարցը: Հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին: Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն. այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի: Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար: Եթե սխալվում ենք, Ադրբեջանը թող ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի»,- նշեց Փաշինյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
