Բայդենը կհայտարարի պաշարներից օրական 1 մլն բարել նավթ մատակարարելու որոշման մասին

649
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 21:00
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հայտարարել ռազմավարական պաշարներից շուկա նավթի «ռեկորդային» մատակարարումների ծրագրերի մասին՝ օրական 1 մլն բարելի չափով ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
«Բենզալցակայաններում վառելիքի գների աճին» արձագանքելու՝ Բայդենի հրապարակված ծրագիրը ցույց է տալիս, որ ռազմավարական պաշարները կբացվեն «պատմական» մասշտաբով՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Էներգետիկայի նախարարությունը, պլանի համաձայն, մուտքային եկամուտները կօգտագործի առաջիկա տարիներին վառելիքի ռազմավարական պաշարը համալրելու համար։
Բայդենի վարչակազմը նշում է, որ տարեսկզբին մեկ գալոն բենզինը (3,78 լիտր) մեքենայի սեփականատիրոջ վրա արժեցել է միջինը 3,30 դոլար։ Ներկայումս բենզինի գինը բարձրացել է գրեթե 1 դոլարով՝ հասնելով միջինը 4,20 դոլարի։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
204Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
54919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
53419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
224916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
163515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
202413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
87812.11.2026, 16:00