Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թշնամին քարոզչական ահաբեկչության միջոցով համատարած խուճապ է տարածում՝ Արցախը հայաթափելու համար». Հոխիկյան

«Թշնամին քարոզչական ահաբեկչության միջոցով համատարած խուճապ է տարածում՝ Արցախը հայաթափելու համար». Հոխիկյան
1593
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 11:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Թշնամին օգտագործում է տարբեր հնարքներ՝ հատկապես Արցախում համատարած խուճապ տարածելու և հայաթափելու համար։ Թշնամին այս պահին չունի հնարավորություն՝ զենքի ուժով տիրանալու Արցախի մյուս տարածքներին, բայց քարոզչական ահաբեկչություն է իրականացնում՝ գործի դնելով տեխնոլոգիաներ, թե իբր ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտում են, կամ որ Արցախը վաղուց ծախված է և այլն։
Այս տեսանյութում մանրամասն անդրադարձել եմ մի շարք նման խնդիրների և դրանց հաղթահարման ուղիներին։
Այսօր կխոսեմ նաև որոշ պաշտոնյաների պահվածքի մասին, որոնք էլ իրենց հերթին խուճապի տարածման աղբյուր են»։