Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանը չի կանգնելու, գործելու է այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է». Տ. Աբրահամյան

«Ադրբեջանը չի կանգնելու, գործելու է այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է». Տ. Աբրահամյան
437
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 16:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից 1 ամիս անց, երբ Ադրբեջանը խլում էր Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, գերեվարում ու գնդակահարում մեր զինծառայողներին, կրկին իշխանությունը ոչինչ չէր անում։
Մի քանի առիթով փորձել եմ հրապարակային ճշտել, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը այս 2 գյուղերի առնչությամբ, արդյո՞ք այն հայ-ադրբեջանական կամ հայ-ռուսական քննարկումների օրակարգում է այս գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս գյուղերը, ինչպես Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո։
Ադրբեջանը տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է վերախմբագրմամբ և ընտրողաբար գործածել, անցել է գործի։
Ադրբեջանը չի կանգնելու, գործելու է այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է»: