Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
689
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 13:24

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «ԱԱԾ պադվալ»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է երկու ամսով Փիլոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։